Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պայմանագրային զինծառայող է զոհվել Տավուշում հակառակորդի կրակից». Արծրուն Հովհաննիսյան

20:50, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
«Պայմանագրային զինծառայող է զոհվել Տավուշում հակառակորդի կրակից». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։
     Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»:

MAMUL.am-ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողը 28 տարեկան էր՝ Տավուշի մարզի Կողբ գյուղից: Նա տան միակ արու զավակն էր:

6398 | 1
Facebook