Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիան ԵՄ-ում կարող է կորցնել իր կշիռը. El Pais

09:45, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2019 թ.
Իսպանիան ԵՄ-ում կարող է կորցնել իր կշիռը. El Pais

Եթե Իսպանիայում շարունակվի քաղաքական ճգնաժամը, ապա Մադրիդը կարող է կորցնել Եվրոպայի ինստիտուտներում իր կշիռը, գրում է El Pais պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ-ի իր աղբյուրներին:

Վերջին չորս տարում Իսպանիայում չորրորդ ընդհանուր ընտրությունների անցկացման վերաբերյալ վերջին որոշումը որոշակի վնաս է հասցրել Մադրիդի նկատմամբ վստահությանը մի քանի ինստիտուտների կողմից:

«Վերջին ամիսներին Մադրիդին կրկին ու կրկին հիշեցվել է, որ կայունությունն անհրաժեշտություն է, երբ սկսվում են տնտեսական ցնցումներ»,- մեջբերում Է պարբերականը դիվանագիտական իր աղբյուրների խոսքերը:

Բրյուսելը վստահում է վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսին, ով համարվում է մեծ ներուժ ունեցող եվրոպական առաջնորդներից մեկը:

«Մեզ անհրաժեշտ էր սոցիալիստական առաջնորդ, որը կարողանար համալրել Մերկել-Մակրոն տանդեմը, ու երիտասարդ կադրի հայտնվելը նման եվրոպամետ երկրում, ինչպիսին Իսպանիան է, մեկնաբանվել էր որպես ապագայի համար իդեալական հավասարեցում»,- նշել է պարբերականին եվրոպական մյուս աղբյուրը:

3332 | 0
Facebook