Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան անվանափոխվել է

21:30, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2019 թ.
Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան անվանափոխվել է

Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան՝ IAAF-ն, այսուհետ նոր տարբերանշան ու անվանում ունի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կազմակերպության համագումարի ընթացքում։

Այսպիսով՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը կայանալիք աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո IAAF-ը կանվանափոխվի WA՝ World Athletics:

Նշենք, որ IAAF-ը հիմնադրվել է 1992-ին՝ որպես Սիրողական աթլետիկայի միջազգային ֆեդերացիա, իսկ 2001-ին անվանափոխվել է՝ պրոֆեսիոնալ կարգավիճակ ստանալու համար։

9181 | 0
Facebook