Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը խոսել է Ռուսաստան-Վրաստան ուղիղ չվերթների մասին

12:35, հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ.
Լավրովը խոսել է Ռուսաստան-Վրաստան ուղիղ չվերթների մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր կարծիքով հնարավոր է վերականգնվեն Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիաչվերթները, որոնք Մոսկվան դադարեցրեց այս տարվա հունիսին՝ Վրաստանում զարգացած իրադարձությունների ժամանակ:

«Ես այս ավիաչվերթները, հավանաբար, կվերականգնեի: Կարծում եմ՝ սա ճիշտ կլիներ այն բանից հետո, երբ Վրաստանի բնակչության մեծ մասը գիտակցեց այն պոռթկման հակաարդյունավետ և սադրիչ բնույթը, որը տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանում` Ուղղափառության խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ»,- հայտարարել է Լավրովը:

4481 | 1
Facebook