Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պետդուման թաքնված քարոզչություն է գտել ԱՄՆ դեսպանատան թվիթում

19:05, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
Պետդուման թաքնված քարոզչություն է գտել ԱՄՆ դեսպանատան թվիթում

ՌԴ փորձագետները կարծում են, որ ԱՄՆ դեսպանատան Twitter-յան միկրոբլոգի՝ օգոստոսի 3-ի հաղորդագրության մեջ եղել է քարոզչություն, որը վերաբերվել է Մոսկվայում քաղաքային դումայի ընտրություններին ընդառաջ անցկացվող հանրահավաքին։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետական դումայի արտաքին միջամտությունը քննող հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարևը:
     «Մենք հաստատում ենք, որ հենց այս թվիթն է, որ նրանք տեղադրել են բլոգում, թաքնված իմաստ ունի և կոչ է անում մասնակցելու անթույլատրելի հանրահավաքին»,- հայտնել է Պիսկարևը:

Նշենք, որ իր թվիթում ԱՄՆ դեսպանատունը մանրամասն նշել էր օգոստոսի 3-ի չթույլատրված միտինգի երթուղին:

3584 | 0
Facebook