Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Saudi Aramco-ն վերականգնելու համար հարյուր միլիոնավոր դոլարներ կպահանջվեն. WSJ

22:10, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ.
Saudi Aramco-ն վերականգնելու համար հարյուր միլիոնավոր դոլարներ կպահանջվեն. WSJ

Պետական Saudi Aramco ընկերությունն ամբողջությամբ վերականգնելու համար կպահանջվի ոչ պակաս քան 10 շաբաթ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց և ընկերության կապալառուներին:

Ըստ նրանց՝ սաուդյան ընկերությունը վերջին օրերին անհանգտացրել է նաև իր կապալառուներին, ներառյալ ամերիկյան General Electric-ին, իր հեռախոսազանգերով, ֆաքսերով և էլեկտրոնային նամակներով՝ խնդրելով անհապաղ օգնություն ցուցաբերել: Saudi Aramco-ն նրանցից պահանջում է ջանք չխնայել ձեռնարկությունները նորոգելու համար, անհրաժեշտ պահեստամասերը ուղարկելու համար և խոստանում է փոխհատուցել ցանկացած ծախս: Արտակարգ իրավիճակի շտկումը թագավորության համար կարող է արժենալ հարյուր միլիոնավոր դոլարներ, գրում է թերթը:

4651 | 0
Facebook