Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժ-հրո հանցավոր համագործակցությունն այդ ուժերի մի մասը հանձնեց վարչապետի տնօրինմանը». Արայիկ Պապիկյան

01:15, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ.
«Սերժ-հրո հանցավոր համագործակցությունն այդ ուժերի մի մասը հանձնեց վարչապետի տնօրինմանը». Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես նահանջեցինք ՀՀ Անկախության հռչակագրի սկզբունքներից.
     1. Հռչակագրի 2-րդ կետը սահմանել է՝ «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները»։
     սերժի թեթև ձեռքով, 2013-ի սեպտեմբերի 3-ին, հիմք դրվեց ԵԱՏՄ օրենքներով գործելու կարգը։
     2. Հռչակագրի 3-րդ կետի համաձայն՝ ժողովուրդն իր իշխանությունն իրագործում է ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ուղղակի ժողովրդավարություն)։
     Անմիջական կամ ուղղակի ժողովրդաիշխանության սկզբունքը չի ամրագրվել որևէ սահմանադրությամբ։
     3. Հռչակագրի 5-րդ կետի համաձայն՝ Գերագույն խորհրդին (ԱԺ-ին) ենթակա են զինված ուժերը, ներքին զորքերը, պետական և հասարակական անվտանգության մարմինները։
     սերժ-հրո հանցավոր համագործակցությունն այդ ուժերի (մարմինների) մի մասը հանձնեց վարչապետի անձնական տնօրինմանը։
     4. Հռչակագրի 5-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն Գերագույն խորհրդի որոշմամբ։
     2008-ի մարտի 1-ին իրեն միակ տղամարդ հռչակածը որոշեց, որ պետությունն ու դրա ինստիտուտներն ինքն է, և զորքն օգտագործեց իր հայեցողությամբ՝ ժողովրդի դեմ։
     5. Հռչակագրի 6-րդ կետը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն»։
     Իրականում, երբեք «անկախ արտաքին քաղաքականություն» չի եղել. գրեթե միշտ վարել ենք Կրեմլի (գաղութատիրոջ) թելադրած արտաքին քաղաքականություն։
     6. Հռչակագրի 7-րդ կետը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»։
     Ամուլսարը սար է մնալու, Ամուլսարը հանք չի դառնալու: Քանի կանք, ոչ մի հանք։
     7. Հռչակագրի 12-րդ կետի համաձայն՝ «Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման համար»։
     Մինչ օրս կեղծիքներով ընդունված բոլոր 3 սահմանադրություններն էլ հակասել են Հռչակագրի սկզբունքներին։
     Մեզ նոր, ժողովրդի «հագով կարված» սահմանադրություն է պետք»։

4744 | 0
Facebook