Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գյումրիս ֆանտաստիկ էր, կյանքը թող հորդա մարզերում». Վահրամ Թոքմաջյան

03:10, կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.
«Գյումրիս ֆանտաստիկ էր, կյանքը թող հորդա մարզերում». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ էի ուզում ասել: Գյումրիս ֆանտաստիկ էր: Լույս կար քաղաքում: Հոսք, որը մեկ բառով չես նկարագրի: Իմ հարևան Շողիկ տոտան, որին երկար չէի տեսել ու կարոտել էի՝ ժպտում էր: Մարդիկ անկանոն ամբոխվում էին, խանգարում միմյանց, հակադարձ հոսում, բայց ժպտում էին: Էդ ամենն անում էին սիրով: Գորովանք կար՝ Անկախության շունչ: Քաղաքը, զառամյալ քաղաքը, բազում արհավիրքներ տեսած քաղաքը, կնճիռների մեջ խոհեմացած քաղաքը լցված էր պատանեկան ավյունով: Սեր էր տենչում: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին:
     Հ. Գ.
     Բայց ես Վահրամը չեմ լինի, եթե մի վատ բան չասեմ: Չհասկացա, թե մրցանակաբաշխության ժամանակ, Խաչատրյանի նոտաների ներքո, բեմի վրա ի՞նչ գործ ունեին վեց ամսական հղի կնոջ շորիկներով, նռաերբուծները (տղամարդկային կրծքիկներ) բացած պատանիները: Բայց դա չստվերեց խինդը: Թերևս մի բոհեմական բույրով խենթացած արվեստագետի հիվանդագին երևակայության արդյունք էր:
     Հ. Գ. 2
     Կյանքը թող հորդա մարզերում»:

5285 | 0
Facebook