Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 28-ամյակն է

09:30, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
Այսօր Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 28-ամյակն է

28 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը դրական պատասխանեց «համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին: Այսօիսով հիմք դրվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությանը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1991թ. օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այնուհետև խորհրդարանի որոշմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե՝ Խորհրդային ընտրական օրենսգրքով։ Արդեն սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ և ինքնիշխան պետություն:

Նշենք, որ այս տարի Հայաստանի անկախության տոնակատարությունների մեծ մասն անց է կացվում Գյումրիում:

4591 | 0
Facebook