Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոլթոնը խոսել է Թրամփի թույլ տված հիմնական սխալների մասին

11:00, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.
Բոլթոնը խոսել է Թրամփի թույլ տված հիմնական սխալների մասին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը մասնավոր հանդիպման ժամանակ քննադատել է Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ նախկին խորհրդականը չի թաքցրել իր տարաձայնությունները ԱՄՆ նախագահի հետ: Մասնավորապես, նա վրդովված է եղել Աֆղանստանի «Թալիբան» շարժման առաջնորդներին Թրամփի որոշմամբ` ԱՄՆ-ի նախագահի Քեմփ Դեյվիդ նստավայր հրավիրելու համար: Նրա խոսքով՝ սա սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով զոհվածների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է:
     Բացի այդ, Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ ցանկացած բանակցություն «դատապարտված է ձախողման»: Ըստ նրա, այս երկրները միայն ցանկանում են բանակցել պատժամիջոցներից ազատվելու համար՝ սեփական երկրների տնտեսությունը զարգացնելու համար:

7342 | 0
Facebook