Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որ «Սանիթեքի»-ին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին». Հ. Կարապետյան

20:40, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
«Քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որ «Սանիթեքի»-ին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին». Հ. Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սանիթեքի» մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով «Սանիթեքի»՝ օգոստոսի համար չվճարած աշխատավարձի վերաբերյալ պարզաբանում։

Նրանց ներկայացրի կնիքով և ստորագրությամբ հաստատված տեղեկանք այն մասին, որ քաղաքապետարանը օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել «Սանիթեքին»։ Քաղաքապետարանը, բնականաբար, չի կարող պատասխանել հարցին, թե ինչու ընկերությունը չի վճարել աշխատակիցներին հասանելիք գումարը։

Այնուհանդերձ, քանի որ խոսքը մեր համաքաղաքացիների մասին է, այժմ քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի «Սանիթեքի»-ին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին։ Միևնույն ժամանակ, կրկին հիշեցնում ենք, որ աշխատավարձերը վճարելու պարտավորությունը կրում է բացառապես «Սանիթեքի» ընկերությունը»:

2123 | 0
Facebook