Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ի պետական ծառայողները 4 օր ավել կհանգստանան

15:20, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
ԱԺ-ի պետական ծառայողները 4 օր ավել կհանգստանան

Սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին 4-օրյա լրացուցիչ արձակուրդից օգտվելու հնարավորություն տալու օրինագիծը: Դրա հեղինակը խոհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Արտակ Մանուկյանն է: Նրա հիմնավորմամբ՝ նախագծի ընդունումն անհրաժեշտ է՝ ԱԺ-ում պետական ծառայողների մասով որոշակի խտրական դրսևորումը բացառելու նպատակով: Ըստ այդմ՝ ԱԺ աշխատակազմի պետական ծառայություն իրականացնող մարդիկ կունենան 4-օրյա լրացուցիչ արձակուրդ:

Առկա կարգավորմամբ պետական ծառայողի ամենամյա վճարովի արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է: Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

2572 | 0
Facebook