Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարապետ Չալյանը կիսաեզրափակչում է

13:55, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Կարապետ Չալյանը կիսաեզրափակչում է

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող 77 կգ քաշային Կարապետ Չալյանը 1/4 եզրափակչում 5:4 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք՝ նա պայքարն սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հաղթեց ճապոնացի Շոհեյ Յաբիկուին՝ 4:2 հաշվով: 1/8 եզրափակչում նա 9։0 հաշվով հաղթեց Վենեսուելան ներկայացնող Ուիլեքսիս Ռիվաս Էսպինոզային։

4591 | 0
Facebook