ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսը սկսեց «100 փաստ նոր Հայաստանի մասին. մաս 2» խորագրով փաստերի ներկայացմամբ:
Ըստ այդմ՝ 2019 թվականի յոթ ամիսների տվյալներով՝ ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 6.8 տոկոս: Այս տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտներում արձանագրվել է 25 տոկոսի աճ:
Վարչապետի ներկայացրած փաստերի թվում էին նաև նոր աշխատատեղերի բացումը, ՀԴՄ կտրոնների ավել տպվելու, ՏՏ ոլորտի զարգացման, զբոսաշրջիկների թվի աճի, ակտիվ հարկ վճարողների թվի աճի, նոր տնտեսվարող սուբյեկտների գրանցման և այլ ոլորտներին վերաբերող փաստեր:
Վարչապետի խոսքով՝ այս տարվա 7 ամիսների արդյունքերով հաջողվել է տարվա մեկնարկին նկատվող արտահանման անկումը հաղթահարել և գրանցել 3 տոկոս արտահանման աճ: Մեկ տարվա ընթացքում աճել են նաև անշարժ գույքի գործարքները:
Վարչապետի խոսքով՝ 2015 թվականից ի վեր առաջին անգամ նկատվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում:
Մանրամասները՝ տեսանյութում: