Այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ Լևոն Բաղդասարյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ տևական ժամանակ է՝ կիրառվում են անօրինականություններ ու խոշտանգումներ:
«Ցանկանում եմ բարձրաձայնել Առողջապահության նախարարի անօրինականությունների մասին, որը ուղղակի վերաբերում է Մ. Գրիգորյանին մեղադրանք ներկայացնելուն, և ավելին՝ նա այնքան բացահայտ է անում դա, որը ցույց է տալիս, որ ինքը արտոնյալ կարգավիճակում է և կարող է օրենքից դուրս գործողություններ անել»,-ասուլիսի ժամանակ նշեց Բաղդասարյանը:
Պաշտպանի խոսքով՝ միջգերատեսչական բժշկական ստուգումների արդյունքում հաստատվել է, որ Մ. Գրիգորյանի վիճակը գնալով վատթարանում է, իսկ հաջորդ ստուգումները ձգձգվում են անհարկի:
Միջգերատեսչական հերթական ստուգումները, Լևոն Բաղդասարյանի խոսքով, դեռ չեն մեկնարկում, քանի որ դրանք գտնվում են Առողջապահության նախարարության տիրույթում. «Առողջապահության նախարարն իր անգործությամբ ուղղակի հնարավորութուն չի տալիս, որ գերատեսչությունն աշխատի և գործուներությունն ավարտի: Ահավասիկ մի գործ, որտեղ ուղղակի երևում է նախարարի անգործությունը և դա չեն էլ թաքցնում»:
Պաշտպանը նշեց, որ եթե Գրիգորյանի վիճակն ավելի վատթարանա, դրա պատասխանատվությունը կրելու է ՀՀ Կառավարությունը:
Նա նաև հայտնեց, որ Արսեն Թորոսյանի հետ անձամբ չի հանդիպել, բայց պաշտոնական գրություն է ուղարկել, որն անպատասխան է մնացել: