Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Բալային համակարգը կբողոքարկեն վերադասության կարգով, մերժվելուց հետո կդիմեն դատարան». Արմեն Խաչատրյան

12:15, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
«Բալային համակարգը կբողոքարկեն վերադասության կարգով, մերժվելուց հետո կդիմեն դատարան». Արմեն Խաչատրյան

ՀՀ ԱԺ-ն քննարկեց օրենսդրական մի փաթեթ, որի նպատակը վարչական դատարանները բեռնաթափելն է: Օրենսդրական առաջարկի հեղինակը Նիկոլայ Բաղդասարյանն է: Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում և ամրագրել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների (իրավախախտումներ տրանսպորտում, ճանապարհային տնտեսության և կապի բնագավառում) վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Առաջարկի հեղինակ Ն. Բաղդասարյանն ասաց, որ նման կարգավորումներ կան ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում: Վերջին 3 տարիների վիճակագրությունն էլ խոսում է այդ փոփոխության անհրաժետության մասին: Վարչական դատարաններում մեծ թիվ են կազմում Ճանապարհային երթևեկության ակտերի դեն վերված հայցերը:

«Այս օրենքը չըդունվելու դեպքում վարչական դատարանը կպարալիզացվի»,-նշեց նա:

Հերիքնազ Տիգրանյանն էլ նկատեց, որ առաջարկը հակասում է «Վարչական վարույթի և վարչարարության հիմունքների մասին» օրենքի դրույթներին, սահմանափակում է անձանց՝ դատարան դիմելու իրավունքը:

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը հակադարձեց, թե սահմանափակումը կա, սակայն այն դառնում է խնդրահարույց, լինում է ոչ իրավաչափ: «Մենք անձին ոչ թե ասում ենք՝ չես կարող գնալ դատարան, այլ ասում ենք՝ կարող ես գնալ, բայց ոչ թե միանգամից մի քայլով, այլ մինչ այդ մի քայլ էլ անելով: Այս նախագծի նպատակը նաև պետական ռեսուրսները ողջամիտ ծախսելն է»:

«Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Խաչատրյանի գնահատմամբ՝ ըստ էության կարգավորումը նպատակահարմար է, սակայն ընդհանուր իրավիճակը կարգավորելու համար թերի է: Նա հիշեցրեց, որ բալային համակարգը ներդնելուց հետո սպասվում է, որ դատական հայցերը կրկնակի կաճեն:

«Բալային համակարգը կբողոքարկեն վերադասության կարգով, մերժվելուց հետո կդիմեն դատարան, և ի՞նչն է խանգարում 2 էտապում բողոքելը, ոչ մի բան: Արդյունքում՝ կծանրաբեռնենք և վարչական մարմնին, և դատարանին»,-կանխատեսեց նա:

Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն էլ ասաց, որ վերոնշյալ իրավախախտումները նախագծից կհանվեն, եթե 2 ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածում պարզվի, որ չկան վարչական բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ:

| | |
954 | 0
Facebook