Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փոմփեոն կարող է դառնալ ազգային անվտանգության գծով Թրամփի նոր խորհրդականը. CNN

12:50, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
Փոմփեոն կարող է դառնալ ազգային անվտանգության գծով Թրամփի նոր խորհրդականը. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է պետքարտուղար Մայքլ Փոմփեոյին Ազգային անվտանգության գծով խորհրդական նշանակելու հնարավորությունը, ով համարվել է Ջոն Բոլթոնի գլխավոր մրցակիցը։ Այս դեպքում Փոմփեոն միաժամանակ կզբաղեցնի երկու պաշտոն, հաղորդում է CNN-ը։ Այսպիսով, նա կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ վերջին 50 տարում երկրորդ քաղաքական գործիչը Հենրի Քիսինջերից հետո, ով կհամատեղի Ազգային անվտանգության խորհրդականի և պետքարտուղարի պաշտոնները:

Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ դեռևս պարզ չէ, թե որքանով է լրջորեն քննարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ պաշտոնների համատեղումը: CNN-ի զրուցակիցներից մեկի տեղեկության համաձայն, Պոմպեոն նախագահին է տրամադրել այս պաշտոնի համար այլ դիմորդների ցանկը:

4163 | 0
Facebook