Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նա ուզում էր Կիմ Չեն Ինին Քադաֆիի օրը գցել». Թրամփի սենսացիոն հայտարարությունը

00:10, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
«Նա ուզում էր Կիմ Չեն Ինին Քադաֆիի օրը գցել». Թրամփի սենսացիոն հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգութան հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ցանկացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ վարվել լիբիական սցենարով: Սակայն Թրամփը դա սխալ է համարել,- գրում է TASS-ը:

Ըստ աղբյուրի՝ լրագրողների հետ զրույցում Թրափն ասել է. «Ջոնն ու ես լավ հարաբերությունն ունեինք, սակայն նա որոշ սխալներ թույլ տվեց: Երբ նա խոսում էր, որ Կիմ Չեն Ինի պարագայում պետք է կիրառել լիբիական մոդելը, սխալ հայտարարություններ էր անում: Տեսեք՝ ինչ կատարվեց Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի հետ: Չէր կարելի նման հայտարարություն անել, դա մեզ միայն ետ գցեց, Բոլթոնը դաժան տղա դուրս եկավ»:

Պատահական չէ, որ Կիմ Չեն Ինը չէր ցանկանում նրա հետ հարաբերություններ հաստատել, նշել է Թրամփը:

Նա նաև պատմել է՝ ինչպես է կայացրել նրան հեռացնելու որոշումը. «Նա ինձ մոտ եկավ ուշ երեկոյան՝ հեռացումից մեկ օր առաջ: Նստեց իմ դիմաց, և ես ասացի. «Ջոն, եթե քեզ չի հաջողվում պայմանավորվել այդքան մարդկանց հետ և եթե մեզնից շատերը համաձայն չեն քո մարտավարության հետ՝ ներառյալ նաև ինձ, ես կուզեի, որ դու հրաժարական տաս: Եվ նա այդպես էլ արեց: Հուսով եմ՝ նրա կյանքում ամեն ինչ լավ կդասավորվի»:

8988 | 0
Facebook