Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեղի ունեցավ «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգը

21:15, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ.
Տեղի ունեցավ «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգը

Սեպտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգը:
     Միջոցառմանն արտիստի հետ նաև հանդես եկան ՀՀ Պարի պետական անսամբլը, Էլեն Գրգորյանի պարային թատրոն-ստուդիան, «Milen show-ballet dance school», «Վահագն» դհոլահարների անսամբլը և հատուկ հյուր` Rony Barrak-ը:
     Տարին նաև հոբելյանական էր. լրանում է 40 տարին, ինչ Արա Գևորգյանը բեմում է:


     Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ»-ին, որը աջակցում է կազմակերպել քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։

     Մոտ երկու ժամ տևած համերգի ընթացքում հնչեցին Արա Գևորգյանի՝ արդեն հայտնի ու նոր ստեղծագործությունները: Երեկոյի ժամանակ հնչեց նաև «Մեր Շառլ» երգը, որը կոմպոզիտորը գրել էր Ազնավուրի մահվանից հետո: Ի դեպ, համերգիդան ներկա էր նաև լեգենդար երգչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

     Համերգի ամենահուզիչ հատվածը «Դու պիտի ճախրես» երգի կատարումն էր, որի ամբողջ ընթացքում տեսաէկրանններին երևում էին քաղցկեղով հիվանդ երեխաների կադրեր, իսկ կատարման ավարտին միահամուռ տերունական աղոթքով էլ ներկաները իրենց օգնությունն ու աջակցությունը հաղորդեցին երեխներին:

Համերգը կայացավ «Փրայմ Փրոդաքշն» կազմակերպության նախաձեռնությամբ:

2602 | 0
Facebook