Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ուշագրավ կադրային դասավորություններ՝ Վրաստանում. ինչ պետք է անեն հայերը, և ինչպես պետք է դիրքավորվի Երևանը. «Ժամանակ»

09:30, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
Ուշագրավ կադրային դասավորություններ՝ Վրաստանում. ինչ պետք է անեն հայերը, և ինչպես պետք է դիրքավորվի Երևանը. «Ժամանակ»

«Վրաստանում 2016 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած «Վրացական երազանք» կուսակցությունը 3 տարվա ընթացքում նշանակում է արդեն 3-րդ վարչապետին: Մամուկա Բախտաձեի փոխարեն վարչապետի պաշտոնում կուսակցությունն առաջադրել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը: Վերջինիս հրաժարականը, հիշեցնենք, հունիսյան ցույցերի հիմնական պահանջներից մեկն էր:

Վրաստանում նկատելի է իշխող ուժի վարկանիշի անկում՝ հունիսին այն կազմել է 26%: Ստեղծված պայմաններում վարչապետի պաշտոնում ուժայինի նշանակումը, ով ունի նաև ավելի բարձր վարկանիշ, կարելի է դիտարկել 2020 թ. Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ որպես իրավիճակն առավել վերահսկելի դարձնելու փորձ:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը չի կիսում այն կարծիքը, որ 2020 թվականի ընտրություններում «Վրացական երազանք»-ը չունի որևէ շանս մեծամասնություն ստանալու։ Նրա դիտարկմամբ՝ կադրային փոփոխությունները միտված են հենց նրան, որ կուսակցության վարկանիշը բարձրանա, ու նոր թիմով կարողանան որոշակի արդյունքների հասնել ու տնտեսական իրավիճակը կայունացնել:

«Ի վերջո՝ թվերը վատը չեն, չնայած ներդրումները իջել են՝ տնտեսական աճը կա, բայց ներքաղաքական իրավիճակն ու երկրում առկա խառը վիճակը բերել են նրան, որ լարին արժեզրկվել է, ու այդ արժեզրկման պատճառը, ըստ տնտեսագետների, հենց բացասական սպասելիքներն են, որն էլ ներքաղաքական զարգացումների արդյունքն է։ Ընդդիմությունը հասավ այն արդյունքին, որ ձևավորվեց բացասական ազդեցությունների ֆոն, որն էլ ազդեց տնտեսության վրա։ Գախարիան ինքը տնտեսական բլոկի հետ կապ է ունեցել, «Վրացական երազանք»-ի օրոք էկոնոմիկայի նախարար է եղել, 2013 թվականին այդ թիմի հետ աշխատանքը սկսել է որպես բիզնես-օմբուդսմեն ու, ըստ իս, հնարավերություն ունի ճիշտ տնտեսական քաղաքականություն կառուցելու»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3643 | 0
Facebook