Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնկոնգի իշխանությունները պատրաստվում են գնալ զիջումների

11:15, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ.
Հոնկոնգի իշխանությունները պատրաստվում են գնալ զիջումների

Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը հայտարարել է, որ պատրաստ է գնալ զիջումների և հրաժարվել արտահանձնման մասին աղմկահարույց օրենքի քննարկումից, այս մասին հաղորդում է South Motning Post-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին: Նշվում է, որ Լեմն իր որոշման մասին կհայտարարի այսօր:

Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերը սկսվել են Հոնկոնգում հունիսի 9-ից: Ցուցարարները դեմ են արտահայտվել արտահանձնման մասին օրենքում արվող փոփոխություններին, որոնք թույլ կտան ինքնավար մարզին Չինաստանին փոխանցել հանցանքի մեջ կասկածվողներին:

7263 | 0
Facebook