Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հաղորդում միկրոավտոբուսի վթարից

10:50, շաբաթ, 31 օգոստոսի, 2019 թ.
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հաղորդում միկրոավտոբուսի վթարից

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը մանրամասներ է հաղորդում Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարի մասին. «Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։

ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով»:

6547 | 0
Facebook