Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես միշտ ուզել եմ ստեղծել երաժշտություն, որը կոգեշնչի գալիք սերունդներին». Մայքլ Ջեքսոն

12:05, հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ.
«Ես միշտ ուզել եմ ստեղծել երաժշտություն, որը կոգեշնչի գալիք սերունդներին». Մայքլ Ջեքսոն

«Երբ հազարավոր երկրպագուներ ողջունում են քեզ` խոստովանելով իրենց սերը, այդ ժամանակ քո ներսում ինչ-որ բան կծկվում է միայնությունից»:

Մայքլ Ջեքսոն

Այսօր աշխարհահռչակ ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է. նա կդառնար 61 տարեկան: Փոփ երաժշտության արքան երաժշտական կարիերան սկսել է վաղ տարիքից:

Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է: Նա 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում», 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի, համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։

Ամբողջ աշխարհով սփռված Մադամ Տյուսոյի թանգարաններում Մայքլ Ջեքսոնի 5 մոմե արձան կա: Ջեքսոնին է պատկանում հանրահայտ լուսնային քայլքը, որը նա առաջին անգամ ցուցադրել է 1983 թվականին:
     Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականին՝ 50 տարեկան հասակում: Ըստ հետաքննության, նա մահացել է անզգուշության հետևանքով գործած սպանության պատճառով:

2730 | 0
Facebook