Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

09:25, հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է:

Բացի դա՝

Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս,
     Շինարարության աճ՝ 4.1 տոկոս,
     Առևտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս,
     Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս,
     Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս,
     Արտահանման աճ՝ 19.5 տոկոս:

Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ մենք առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով: Դուխով»:

7330 | 0
Facebook