Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանիայի խորհրդարանը դադարեցրել է իր աշխատանքը Brexit-ի պատճառով

18:40, չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ.
Բրիտանիայի խորհրդարանը դադարեցրել է իր աշխատանքը Brexit-ի պատճառով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանը դադարեցնում է իր աշխատանքները մինչև հոկտեմբերի 14-ը։ Այս մասին հայտնում է Sky News-ը:

«Մենք պետք է շարունակենք իրականացնել ներքին օրակարգը, և այդ պատճառով հայտարարում ենք, որ թագուհու ելույթը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին»,- ասել է Ջոնսոնը:
     Ջոնսոնը, սակայն, հերքել է այն պնդումները, որ խորհրդարանի նիստերի հետաձգումն արվում է նրա համար, որպեսզի պատգամավորները չկարողանան արգելափակել Բրիտանիայի ելքը Եվրոմիությունից՝ առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնության:
     Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է լքել ԵՄ-ը այս տարվա հոկտեմբերի 31-ին:

6696 | 0
Facebook