Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Կրակոցներ Աբովյանում. դեռահաս տղաները տեղափոխվել են հիվանդանոց

17:35, կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.
Կրակոցներ Աբովյանում. դեռահաս տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կողմնային պատի կույր հրազենային վիրավորում ձախից» և «ձախ բազկի փափուկ հյուսվածքների կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի բնակիչներ, 14-ամյա Ա. Ա.-ն և 16-ամյա Ն. Ա.-ն: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ ոստիկաններն էլ պարզել են, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 17-ամյա Է. Ղ.-ն իրենց տան այգում իր մոտ եղած օդաճնշիչ հրացանով (ՏԻՐ) խնձորենու ծառին կրակելու նպատակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ անզգուշաբար կրակոցները դիպել են Ա. Ա-ին և Ն. Ա.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել են նաև հրացանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
4629 | 0
Facebook