Խնդրում ենք սպասել...

Համացանց

Պուտինը հանձնարարել է «համաչափ պատասխան» մշակել ԱՄՆ-ի դեմ

17:15, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
Պուտինը հանձնարարել է «համաչափ պատասխան» մշակել ԱՄՆ-ի դեմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է վերլուծել սպառնալիքների աստիճանը՝ կապված ԱՄՆ-ի կողմից ոչ միջուկային մարտագլխիկով հրթիռի փորձարկման վերաբերյալ և միջոցներ ձեռնարկել սիմետրիկ պատասխանի համար: Պուտինն այս մասին խոսել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նոր հանգամանքները, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան այլ գերատեսչություններին հանձնարարում եմ վերլուծել Միացյալ Նահանգների գործողությունները Ռուսաստանի համար առաջ բերված սպառնալիքների աստիճանը և ձեռնարկել համապարփակ միջոցներ՝ համաչափ պատասխան տալու համար»,- ասել է ՌԴ նախագահը։

4972 | 0
Facebook