Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոյա Թադևոսյանի դուստրը նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

13:55, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Զոյա Թադևոսյանի դուստրը նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Հիշեցնենք՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից:

Ըստ հրապարակումների՝ Դիանա Գալոյանը Հայ Ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է:

7959 | 0
Facebook