Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Երիտասարդը դաժանաբար սպանել, ապա այրել է տանտիրոջ դին

22:15, երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.
Երիտասարդը դաժանաբար սպանել, ապա այրել է տանտիրոջ դին

Օգոստոսի 17-ին, ժամը 23.30-ին, ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության «911» ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պուշկինո գյուղում տուն է այրվում:
     Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ այրվել է 1973 թ. ծնված Ժիրայր Բասմաջյանի` Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցը, իսկ ամառանոցի խոհանոցում հայտնաբերվել է Ժիրայր Բասմաջյանի կիսամոխրացած դին:
     Դին օգոստոսի 18-ին նախնական զննության է ենթարկվել փորձագետի կողմից. պարզվել է, որ դիակի վրա առկա են բազմաթիվ կտրած-ծակած վերքեր: Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
     Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում հանցագործությունը բացահայտվել է:
     Պարզվել է, որ օգոստոսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում, Ժիրայր Բասմաջյանի ամառանոցում վերջինիս և Գարգառ գյուղի 20-ամյա մի բնակչի միջև անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում փոխադարձ քաշքշել և հարվածել են միմյանց, ապա երիտասարդը խոհանոցի սեղանից վերցնելով դանակը՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել Ժ.Բասմաջյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Հանցագործության հետքերը վերացնելու նպատակով բենզինով հրկիզել է Ժ.Բասմաջյանի դիակը և ամառանոցը: Այնուհետև իրենց տանը հագուստը փոխել է, դեպքի պահին հագին եղած արյունոտ հագուստը և կոշիկները դրել է պոլիէթիլենային տոպրակը և նետել Գարգառ գյուղի մոտով անցնող Չայլաղ գետը:
     Կատարված քննչական փորձարարության և որոնողական միջոցառումների արդյունքում հրկիզված ամառանոցում, կիսայրված վիճակում, հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որի շեղբի վրա առկա են եղել արնանման հետքեր:
     20-ամյա երիտասարդը նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է:
     Նախաքննությունը շարունակվում է:

Երիտասարդը դաժանաբար սպանել, ապա այրել է տանտիրոջ դին
| | |
2733 | 0
Facebook
COMMENT.am