Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու». Ն. Նորիկյան

12:05, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
«Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու». Ն. Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն Ռուսաստանը հրաժարվեց հաձնել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին:
     ՌԴ գլխավոր դատախազությունը նշել է, որ Մ. Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չէ` հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները, համաձայն որի` իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք է, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:
     Թե ինչպիսի վնաս կարող է հասցվել Ռուսաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը այդ անձին Հայատանին հանձնելու դեպքում, գիտեն միայն իրենք, բայց որ այդպիսի պատասխանը իրական ծաղր ու ապտակ է Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ակնհայտ ու բացահայտ է:
     Փաստորեն, որպես պետություն, Հայաստանը զրկվում է քրեական հետապնդում իրականացնելու և անձին քրեական պատասխանատվության ենթարկելու իր ինքնիշխան իրավունքից:
     Բայց այս հարցում անիմաստ ու անհիմն է մեղադրել Ռուսաստանին: Մարդիկ առաջնորդվել են իրենց պետական շահերով:
     Դու՛ք բարի լինեիք Ձեր գործողություններն իրականացնել այնպես, որ, ինչպես Դուք եք ասում, ոչ ոք, այդ թվում Միհրան Մողոսյանը, չպլստար ու խուսափեր պատասխանատվությունից: Ինչու՞ և ո՞ւմ թույլտվությամբ կամ համաձայնությամբ այդ մարդը կարողացավ դուրս գալ Հայաստանից:
     Այս ձախողման ու տապալման, իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու...
     Միակ մխիթարող հանգամանքն այն է, որ ինչպես մի առիթով նշեց ՀՀ վարչապետը, հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր...»:

4994 | 1
Facebook