Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամուլսարի խնդիրը խորացնելը Հայաստանի համար շատ թանկ կարող է արժենալ». Արման Բաբաջանյան

22:05, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
«Ամուլսարի խնդիրը խորացնելը Հայաստանի համար շատ թանկ կարող է արժենալ». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի մտածում Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի այսօր կայացած հանրահավաքից հետո․․

Ամուլսարը ռազմավարական, հեռանկարային նշանակություն ունի Հայաստանի համար։ Խնդիրը պահանջում է, որ ի վերջո որպես հասարակություն, որպես պետություն կողմնորոշվենք՝ ընդունո՞ւմ ենք մենք հանքարդյունաբերությունը որպես տնտեսության կարևոր ենթահամակարգ, թե՞ ընհանրապես մերժում ենք այն՝ մաքուր բնություն, չաղտոտված մթնորտ ու ընդերք ունենալու իրապես արդարացի մղումներով: Ինքս կողմ եմ երկրորդ տարբերակին՝ հանքարդյունաբերությունից հրաժարվելու հեռանկարին, բայց մինչ այդ լրջագույն աշխատանքի պետք է լծվել։

Առանց հանքարդյունաբերության տնտեսություն ունենալու մեր ռազմավարական տեսլականը կարող է իրականություն դառնալ միայն իրապես հզոր, մրցունակ տնտեսություն ունենալու, միայն տնտեսական համամասնությունները վերափոխելու ու հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսությունը խելացի ու արդյունավետ տնտեսության վերածելու ճանապարհով:

Դա կրկնում եմ, պետք է լինի մեր ռազմավարական տեսլականն ու նպատակը, ինչի համար անհրաժեշտ են առաջին հերթին օտակերկրյա մեգանախագծեր, համակարգաստեղծ խոշորամասշտաբ ներդրումներ: Առանց հանքարդյունաբերության տնտեսություն ունենալը թանկ հաճույք է: Դա, ինչպես նշեցի, պետք է լինի մեր ռազմավարական նպատակը: Դրան հասնելու համար որպես յուրօրինակ կոմպրոմիս մենք այսօր պետք է լուծենք Ամուլսարի թնջուկը: Հակառակը՝ Ամուլսարի խնդիրը խորացնելը Հայաստանի համար շատ թանկ կարող է արժենալ»:

4181 | 0
Facebook