Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեր որոշ պաշտոնյաներ ջուր են լցնում նախկինների ջրաղացին». Անի Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին

20:40, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
«Ձեր որոշ պաշտոնյաներ ջուր են լցնում նախկինների ջրաղացին». Անի Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանը սոցկայքի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյան, չգիտեմ, թե ինչքանով եք տեղեկացված, բայց Ամուլսարի թեման սերժիկն ու ռոբիկն ամեն ձև մանիպուլացնում են, որ նոր կառավարության դեմ տրամադրեն ու Ձեր որոշ պաշտոնյաներ, որոշ Իմ քայլի պատգամավորներ էլ իրենց հայտարարություններով նպաստում են դրան: Սա սերժիկենց սկսած ու առաջ տարած ծրագիրն է, որի համար նոր կառավարությունը պատասխանատու չի, բայց Դուք պատասխանատու եք հետագա որոշումների համար: Էս թեման եթե ճիշտ տանենք, բոլորս էլ հաղթած դուրս կգանք: Այսքան ժամանակ մենք կառավարությանը չենք քննադատել, դեմ չենք դուրս եկել, ձեզ համար ժամանակ ենք շահել, որ էս հարցին ճիշտ լուծում տաք ի շահ Հայաստանի Հանրապետության, բայց ուշադիր եղեք Ձեր շրջապատինների հայտարարություններին, որ նախկինների ջրաղացին են ջուր լցնում իրենց հայտարարություններով: Մենք ուզում ենք հանդիպում Ձեզ հետ, որ ներկայացնենք այն, ինչ հնարավոր է չեն ներկայացնում Ձեզ, քանի որ այդտեղ էլ շատ են նախկինների մնացորդներից: Հեղափոխության ժամանակ էլ, հետո էլ մենք ամեն ձև աջակցել ենք նոր կառավարությանը, ժամանակ ենք տվել, որ Ձեր ասած ժողովրդավարությունը, Էկո Հայաստանը չմնա ուղղակի բեմից ասված ոգևորիչ խոսք ու հուսով ենք, որ կհասնենք դրան, ուղղակի մաքրեք պետական համակարգը բալաստից, պարազիտներից, որոնք ամեն ձև պաշտպանում են երկրներ թալանող ու թունավորող կորպորացիաների բիզնես շահերն ու դրանով իսկ սպասարկում նախկինների բռնած մարտավարությանը: Ամուլսարը սա է մնալու ամեն գնով, քանի որ դա Հայաստանի լինել չլինելու հարցն է ու մենք տեր ենք կանգնելու մեր երկրին ու համոզված ենք, որ հեղափոխական վարչապետն էլ մեր կողքին է»:

3768 | 0
Facebook