Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Գոռ Երիցյանի առաջիկա մենամարտի օրը

22:45, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
Հայտնի է Գոռ Երիցյանի առաջիկա մենամարտի օրը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանն օգոստոսի 17-ին կանցկացնի իր 11-րդ մենամարտը:

ԱՄՆ-ի Բուրբանկ քաղաքում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում Երիցյանը 8 ռաունդանոց մենամարտում ուժերը կչափի ամերիկացի Դերիոն Չապմանի հետ:

Գոռի մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 8 մենամարտ, որոնցից 3-ում հաղթել է:

Հիշեցնենք, որ Երիցյանը հաղթել է իր անցկացրած բոլոր 10 մենամարտերում:

2527 | 0
Facebook