Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչքա՞ն պիտի տղամարդկություն չունենալ` նման քստմնելի քայլ անելու համար». Ն. Զոհրաբյան

20:40, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
«Ինչքա՞ն պիտի տղամարդկություն չունենալ` նման քստմնելի քայլ անելու համար». Ն. Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Ինչքա՞ն պիտի տղամարդկություն չունենալ` նման քստմնելի քայլ անելու համար:

Տնտեսագիտական համալսարանի դասախոսը քննություն վերցնելու ընթացքում, պատկերացնու՞մ եք, խաչապուրի է կերել: Եվ այս «դարի հանցագործությունը»:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը անմահացրել է ֆոտոսյուժեով ու որպես top-news ներկայացրել լրագրողներին:
     Եթե Ջիմ Ջարմուշի կամ Տարանտինոյի տաղանդը ունենային` երևի դասախոսի խաչապուրու թեմայով մի հատ էլ օսկարակիր ֆիլմ կնկարեին:

Անկեղծ ցավ ապրեցի, երբ լսեցի, թե ինչպես էր դասախոսը արդարանում, որ չէր հասցրել նախաճաշել ու որ ուսանողներին սպասեցնել չտա, մի հատ խաչապուրի էր կերել: Էսպե՞ս նվաստացնել կիրթ, մտավորական մարդուն, որ քրտինքը դեմքին արդարանա՞:

Նողկալի է, զրո տղամարդկություն:
     Ու ամբողջ ողբերգությունն այն է, որ չեն էլ պատկերացնում, թե ինչքան զզվելի ու քստմնելի են:
     Էս ինչքա՞ն պիտի տղամարդկություն չունենալ՝ նման էժան քայլ անելու համար»:

Տեսանյութը՝ Yerevan.Today-ի
Տեսանյութը՝ Factor.am-ի

9873 | 1
Facebook