Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր տեղեկություններ՝ «Արևիկ» ազգային պարկում հրդեհի վերաբերյալ

09:55, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ.
Նոր տեղեկություններ՝ «Արևիկ» ազգային պարկում հրդեհի վերաբերյալ

Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են. դրանց ներգրավված են ԱԻՆ, շրջակա միջավայրի նախարարության Հայանտառ ՊՈԱԿ-ի, Զանգեզուրի կենսոլորտային համալիրի, մասնավորապես Արևիկ ազգային պարկի, Մեղրու ոստիկանության, բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի, մարզային և համայնքային կառույցների աշխատակիցներ և ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհ է բռնկվել «Արևիկ» ազգային պարկում: Կեսգիշերն անց Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ:

4030 | 1
Facebook