Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հրապարակված նյութն ապատեղեկատվություն է». Վահե Գրիգորյան

13:00, ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ.
«Հրապարակված նյութն ապատեղեկատվություն է». Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստորև (մեկնաբանություններում դրված) հրապարակված նյութն ապատեղեկատվություն է: BBC-ի ռուսական ծառայության կողմից 07/08/2019-ին հրապարակված «Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха» հոդվածի կապակցությամբ կամ առնչությամբ ես ոչ մինչև ՍԴ դատավորի պաշտոնն ստանձնելը, ոչ էլ, առավել ևս, դրանից հետո, որևէ տեղեկություն, փաստաթուղթ կամ այլ նյութ որևէ լրատվամիջոցի կամ դրա ներկայացուցչի կամ էլ օրենքով նախատեսված շրջանակից դուրս այլ անձի, չեմ փոխանցել: BBC-ի նշված նյութի հեղինակի հետ ես որևէ շփում կամ առնչություն, միջնորդավորված կամ անմիջական, երբևէ չեմ ունեցել: Մենք միմյանց հետ որևէ շփում, առհասարակ, չունենք և չենք ունեցել»:

| | |
3779 | 0
Facebook