Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիան ՆԱՏՕ-ի հետ ստորագրել է անհատական համագործակցության ծրագրի համաձայնագիրը

23:40, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ.
Ավստրալիան ՆԱՏՕ-ի հետ ստորագրել է անհատական համագործակցության ծրագրի համաձայնագիրը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ավստրալիայի պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսը պայմանագիր են ստորագրել ՆԱՏՕ-ի և Ավստրալիայի միջև անհատական գործընկերության և համագործակցության ծրագրի վերաբերյալ: Այս մասին Twitter-յան էջում գրել է գերատեսչության ղեկավարը:
     Իր հերթին Ստոլտենբերգը ստորագրման արարողության ժամանակ նշել է, որ դաշինքի անդամներն անհանգստացած են Պարսից ծոցում Իրանի գործողություններով և չեն բացառում տարածաշրջանը պաշտպանելու համար ուժերի համախմբման հնարավորությունը:
     Ավստրալիայի պաշտպանության նախարարը շեշտել է, որ Կանբերրան մտադիր է միանալ ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային կոալիցիային՝ Պարսից ծոցում բեռնափոխադրումները պաշտպանելու համար, բայց կառավարությունը «չի շտապի ընդունել այդ որոշումը»:

3620 | 0
Facebook