Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դիեգո Ֆորլանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

11:40, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ.
Դիեգո Ֆորլանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

Ուրուգվայի ազգային հավաքականի և Մադրիդի «Աթլետիկո»-ի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Դա շատ բարդ որոշում էր։ Մի օր ստիպված ես ավարտել պրոֆեսիոնալ կարիերան և դադարել ֆուտբոլ խաղալ։ Վերջերս ես հետաքրքիր առաջարկ ստացա, բայց արդարացում էի փնտրում, որպեսզի չտամ համաձայնությունս»,- նշել է Ֆորլանը։

Նշենք, որ 40-ամյա Ֆորլանի վերջին թիմը Հոնկոնգի «Կիտչի»-ն էր, որի կազմում նա վերջին անգամ խաղացել էր 2018-ի մայիսին։

6815 | 0
Facebook