Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացմանը հաշված շաբաթներ են մնացել. «Ժողովուրդ»

09:20, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ.
Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացմանը հաշված շաբաթներ են մնացել. «Ժողովուրդ»

«Չնայած կառավարությունը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, և ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզվում է՝ հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել։

Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, և այդ ծրագրում ներկայացված են առաջիկա անելիքները, և ամրագրված են դրանց ժամկետները։ Միջոցառման իրականացման ժամկետ նախանշված է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը։

Եվ այս պարագայում տեղեկություններն ու մեկնաբանությունները, թե կառավարությունը չի շտապում կոնվենցիայի վավերացման հարցում, ի չիք են դառնում, քանի որ փաստացի ժամկետ վաղուց է նախանշված»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

3927 | 0
Facebook