Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին

10:40, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին

Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություններ կսկսել Սիրիայում, Եփրատից արևելք: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիան այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին:
     «Մենք մտանք Աֆրին, Ջերաբլուս և ալ-Բաբ: Հիմա կգնանք դեպի Սիրիայի արևելք: Մենք այս մասին տեղեկացրել ենք Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին: Մենք չենք կարող լռություն պահպանել մեր երկրի վրա հարձակումից առաջ»,- հայտարարել է Էրդողանը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքում ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
     Անկարան արդեն հայտարարել է նմանատիպ պլանների մասին, բայց նոր ռազմական գործողություն անցկացնելու որոշումը հետաձգվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց Սիրիայի հյուսիսարևելյան սահմանի վրա անվտանգ գոտի ստեղծելու մասին, որը նախատեսում էր տարածքի մաքրում Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներից (YPG):

4374 | 0
Facebook