Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դեմոկրատների մեծամասնությունը պաշտպանում է Թրամփի իմպիչմենթի հարցը

18:20, շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ.
Դեմոկրատների մեծամասնությունը պաշտպանում է Թրամփի իմպիչմենթի հարցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 235 դեմոկրատ կոնգրեսականներից 118-ը (ընդհանուր առմամբ 435 մարդ) հանդես է գալիս պետության ղեկավարի իմպիչմենթի օգտին, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Այս մասին գրում է նաև The Washington Post-ը:
     118-րդ դեմոկրատը, ով պաշտպանում է իմպիչմենթը, Կալիֆորնիայի կոնգրեսական Սալուդ Քարբաջալն է: Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Թրամփի գործողությունները տեղ չունեն ամերիկյան ժողովրդավարության պատմության մեջ: «Մենք տեսանք, որ Դոնալդ Թրամփը և նրա դաշնակիցները միջամտում են մեր ընտրություններին»,- գրել է նա:
     «Հատկապես կարևոր է այն, որ մենք իմացանք, որ մեր գլխավոր հրամանատարը թաքցնում է ճշմարտությունը և իր շրջապատին անընդհատ հորդորում է ստել քննիչներին: Եթե մեկ ուրիշ մարդ դա աներ, նա արդեն դատական հետապնդման կենթարկվեր»,- գրել է Քարբաջալը: «Նախագահը գիտի կանոնները, բայց նա խախտեց դրանք: Նախագահը չի կարող լինել օրենքից վերև»,- ավելացրել է նա:

3554 | 0
Facebook