Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԶԼՄ-ները հայտնել են Զելենսկու աշխատավարձի չափը

17:30, շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ.
ԶԼՄ-ները հայտնել են Զելենսկու աշխատավարձի չափը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստանում է 28 հազար գրիվեն (1․1 հազար դոլար) աշխատավարձ: Այս մասին հայտնում է «Громадське»-ն՝ հղում կատարելով երկրի ղեկավարի գործերի կառավարչին:
     Պարբերականի տվյալներով՝ հունիսին Զելենսկին ստացել է աշխատավարձ (28 հազար գրիվեն), որից 5460 գրիվենը (214.98 դոլար) մուծել է որպես հարկեր ու տուրքեր:
     «Ուկրաինայի նախագահի աշխատավարձին նպաստների ու բոնուսների ավելացումը չի հաստատվել»,- նշում է գերատեսչությունը: Նշվում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն ստանում էր նույն գումարը:
     Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահի հունիս ամսվա առաջին աշխատավարձը կազմել է 12,797 գրիվեն (485 դոլար):

6420 | 0
Facebook