Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը վերադարձավ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ

12:50, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Արոնյանը վերադարձավ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման օգոստոս ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը առաջադիմել է և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ նախորդ ամսվա 14-րդի փոխարեն։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսեսյանը։ Սարգսյանը 46-րդն է, Մելքումյանը՝ 87-րդը, Մովսեսյանը՝ 98-րդը։

Կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 64-րդն է, իսկ Լիլիթը 72-րդը։

5057 | 0
Facebook