Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«10 ամիսը բավական չէ քաղաքում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար». Հակոբ Կարապետյան

15:15, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
«10 ամիսը բավական չէ քաղաքում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար». Հակոբ Կարապետյան

Ինչպես արդեն նշել էինք, այսօր ՀՅԴ-ականները բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ քաղաքային իշխանության, իրենց խոսքով, անգործության համար: Ցուցարարները մատնանշում էին բնակելի շենքերի վերելակների ոչ բարվոք վիճակը՝ նշելով, որ այս տարվա բյուջեով կրճատվել են վերելակների վերանորոգման համար նախատեսվող գումարները:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, սակայն, լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2019 թվականի բյուջեով նախատեսվել է վերելակների նորգման, սպասարկման համար 120 միլիոն 779 հազար դրամ, որը գերազանցում է անցած տարվա գումարի չափը:

Կարապետյանը նաև նշեց, որ Սարալանջում նախատեսվող կանաչապատման աշխատանքների համար մրցույթ է իրականացվել՝ տարածքում ոռոգման համակարգ հիմնելու նպատակով. «Կաթիլային ոռոգման համակարգից հետո ծառատունկ տեղի կունենա և արդեն մյուս տարվանից սկսած կունենանք այդ հատվածում մեր նախատեսածը»,- հայտարարեց նա:

Կարապետյանը նշեց, որ 10 ամիսը բավական չէ քաղաքում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար, սակայն, նրա խոսքով, շատ աշխատանքներ են կատարվել այդ ամիսների ընթացքում. «Քաղաքացիները կարող են նկատել շինարարության, քաղաքաշինության ոլորտում թույլտվություններ ստանալու և խոչընդոտների բացակայությունը, քաղաքի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցման բացառումը և կասեցումը, քաղաքում մարդկանց և կենդանիների համակեցության հարցում տրամագծորեն նոր մոտեցումը, համայնքային աղբահանության ռեսուրսների ձեռքբերումը, որը դեռ իր արդյունքները չի տալիս աղբահանության հիմնական օպերատորի թերի աշխատանքի պատճառով, և մի շարք այլ աշխատանքներ»,- թվարկեց Երևանի քաղաքապետի խոսնակը:

3735 | 0
Facebook