Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քիմիայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր». Արայիկ Հարությունյան

12:20, երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ.
«Քիմիայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր». Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21-ից 30-ն անցկացված Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի շուրջ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։ Բրոնզե մեդալ է նվաճել Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել են գովասանագրերի»։

2596 | 0
Facebook