Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Brexit-ից 100 օր առաջ Մեծ Բրիտանիան կհանդիպի իր նոր վարչապետի հետ

15:20, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Brexit-ից 100 օր առաջ Մեծ Բրիտանիան կհանդիպի իր նոր վարչապետի հետ

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի անունը հայտնի կդառնա այսօր։ Երկրի քաղաքական գլխավոր պաշտոնին հավակնում են Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթն ու նախկին ԱԳ նախարար, Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, ով նախընտրական ողջ քարոզարշավի ժամանակ առաջատար է եղել, այնպես որ քաղաքագետները գրեթե միանշանակ նրա հաղթանակն են կանխատեսում։

Չնայած այն հանգամանքին, որ արդյունքները կհայտարարվեն միայն կեսօրից հետո, արդեն առավոտյան բրիտանական բոլոր թերթերը ողողված էին Բորիս Ջոնսոնի հաղթանակի մասին հոդվածներով:
     Բրիտանական թերթերը նշում են, որ նոր վարչապետի անունը կհայտարարվի այն օրը, երբ պաշտոնապես Բրիտանիան կունենա 100 օր ԵՄ-ից դուրս գալու համար: Այսպիսով, թերթերը նշում են, որ երկրի նոր ղեկավարի համար իշխանության հարյուր օրն իսկապես որոշիչ կլինի:

3664 | 0
Facebook