Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարն այսօր կհարցաքննվի

14:05, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարն այսօր կհարցաքննվի

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար, «Հաղթական Վրաստան» շարժման հիմնադիր Իրակլի Օքրուաշվիլին այսօր կհարցաքննվի Թբիլիսիի քաղաքային դատարանում:

Հարցաքննությունը նշանակվել է հունիսի 20-21-ին Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:

Գործի վերաբերյալ ընթանում է հետաքննություն Վրաստանի ՔՕ-ի 225-րդ հոդվածով, ինչը ենթադրում է խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և մասնակցություն:

Հունիսի 20-21-ի դեպքերի հարցով դատարանն արդեն հարցաքննել է Նիկա Մելիային, Գիգի Ուգուլավային, Գուբազ Սանիկիձեին, Խատիա Դեկանոիձեին և Բաչուկի Քարդավային, գրում է aliq.ge-ն:

2730 | 0
Facebook