Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սեուլը բողոքի նոտա է հղել ռուսական կողմին օդային տարածքն ապօրինի հատելու համար

11:15, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Սեուլը բողոքի նոտա է հղել ռուսական կողմին օդային տարածքն ապօրինի հատելու համար

Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմը բողոքի նոտա է հղել ռուսական կողմին, որ ռուսական զինված ուժերին պատկանող ինքնաթիռը խախտել է երկրի օդային սահմանը, այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:
     «Մենք այս միջադեպը շատ լուրջ ենք գնահատում, եթե այն կրկնվի, ապա ավելի լուրջ միջոցներ կձեռնարկենք»,- հայտարարել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Կո Մին Ջունը: Նշվում է, որ բողոքի նոտան ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
     Ավելի վաղ հարավկորեական Yonhap գործակալությունը հայտարարություն էր տարածել, որ ռուսական զինված ուժերին պատկանող ինքնաթիռը երկու անգամ խախտել է Հարավային Կորեայի օդային սահմանը՝ Ճապոնիայի ծովում գտնվող Տոկտո կղզիների տարածքում, որոնք Սեուլի ու Տոկիոյի միջև վիճահարույց թեմա են: Գործակալությունը նշում է, որ ի պատասխան դրան, հնչել են նախազգուշական կրակոցներ Կորեային պատկանող F-15 կործանիչներից:

3867 | 0
Facebook