Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանը վաղը կվերադառնա Հայաստան. «Ժողովուրդ»

09:30, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Սերժ Սարգսյանը վաղը կվերադառնա Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին վերադառնալու է Հայաստան: Այնուհետև պլանավորված է նրա այցը Արցախի Հանրապետություն: Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանին ևս անհանգստացնում են ԼՂՀ-ում առաջիկայում կայանալիք նախագահի և խորհրդարանական ընտրությունները, ինչի պատճառով էլ վերջինս հաճախ է Արցախ մեկնում` հասկանալու այնտեղ տիրող տրամադրությունները:

Արցախի իշխանական հատվածը, սակայն, «ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում պնդեց, որ Սերժ Սարգսյանն ընտրություններով չի հետաքրքրվում, չի զբաղվում: Ըստ նրանց` նա ուղղակի Արցախում հանգստանում է, հանդիպումներ է ունենում իր վաղեմի ընկերներին, որոնց հետ շփվում է առանց քաղաքական ընթատեքստի, ու պետք չէ ֆետիշացնել նրա կերպարը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6045 | 0
Facebook