Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Թուրքիայի պատմության մեջ դոլարի կեղծման ամենախոշոր դեպքն է արձանագրվել

19:20, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
Թուրքիայի պատմության մեջ դոլարի կեղծման ամենախոշոր դեպքն է արձանագրվել

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի տպարաններից մեկում հայտնաբերվել է շուրջ 271 միլիոն 150 հազար կեղծ դոլար 100 դոլարանոց թղթադրամներով, գրում է Ermnihaber.am-ը։

Ֆինանսական հանցագործությունների և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները հատուկ գործողությունների արդյունքում առգրավել են Թուրքիայում «Քուրբան բայրամից» (իսլամական տոն) առաջ շրջանառության մեջ դնելու նպատակով տպագրված ընդհանուր՝ 271 միլիոն 150 հազար ամերիկյան դոլար արժողությամբ կեղծ 100 դոլարանոց թղթադրամներ։

Հանցախմբի մեջ ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ։ Նրանցից մեկը Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու պատճառով նախկինում հեռացվել է ոստիկանությունից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
9018 | 0
Facebook
COMMENT.am